National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.02.2021
Փոփոխություններ տուրքերի եւ վճարների մասին օրենքում
1 / 5

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց փետրվարի 10-ի նիստում: Պետսահմանին վերահսկողություն իրականացնելու իրավունք կտրվի  նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Հեղինակների՝ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի, Արման Աբովյանի  կարծիքով՝ նման վերահսկողությունը կմեծացնի տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը:

«Գործադիրն առարկություններ չունի նախագծի վերաբերյալ»,-ասաց Քաղաքաշինության տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Տեղական որոշ տուրքերի եւ վճարների սահմանման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում: Ի հայտ եկած խնդիրների մասին հայտնել են հանրապետության շուրջ 70 համայնքներ:

ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու նպատակը անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Օրենքների նախագծերը խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am